Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը և դուրս բերել իր ռազմական ուժերը. Ենս Ստոլթենբերգ
ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին դադարեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը և դուրս բերել իր ռազմական ուժերը տարածաշրջաններից, – այս մասին Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը։
Նրա խոսքով՝ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Սակայն, ըստ Ստոլթենբերգի, Վրաստանն ու Ուկրաինան իրավունք ունեն ընտրել իրենց դաշինքները, իսկ Ռուսաստանը իրավունք չունի թելադրել այդ ընտրությունը։
«Այսօր մենք քննարկել ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, ներառյալ ռուսական զորքերի մոբիլիզացումը Ուկրաինայում և նրա շրջակայքում և նրա ապակայունացնող գործունեությունը Սևծովյան տարածաշրջանում: Մենք պայմանավորվեցինք, որ պետք է զգոն լինել և խուսափել էսկալացիայից։ Ռուսաստանի կողմից ապագայում ցանկացած ագրեսիա կունենա մեծ ծախսեր և լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար։ Վրաստանն ու Ուկրաինան իրավունք ունեն ընտրել իրենց դաշինքները, իսկ Ռուսաստանը իրավունք չունի թելադրել այդ ընտրությունը։ Մենք մերժում ենք Եվրոպայում ազդեցության ոլորտների մասին ցանկացած գաղափար: Այս գաղափարները մնացել են պատմության մեջ և այդպես էլ պետք է մնան: ՆԱՏՕ-ն կշարունակի ամուր քաղաքական և գործնական աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին: Մենք աշխատում ենք Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ՝ ներառյալ ռազմածովային աջակցությունը, համատեղ վարժանքները և տեղեկատվության փոխանակումը»,- ասել է Ստոլթենբերգը։