Մենք շարունակելու ենք աջակցել ուկրաինացիներին հայրենիքի պաշտպանության պայքարում. Ջո Բայդեն
Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին իրենց հայրենիքը պաշտպանելու համար պայքարում,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
«Պուտինն Ուկրաինայի վրա չգրգռված և չարդարացված հարձակումից երկու ամիս անց Կիևը դեռ կանգնած է։ Նախագահ Զելենսկին և նրա դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությունը մնում են իշխանության ղեկին։ Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին իրենց հայրենիքը պաշտպանելու համար պայքարում», – Բայդենի խոսքերը մեջբերել է ԱՄՆ-ի նախագահի թվիթերյան էջը։