Մենք փոքր, աննշան սխալներ ենք նկատել ընտրությունների ժամանակ, և դա որևէ ազդեցություն չի ունենա ընտրությունների արդյունքների վրա. Ռեյնիս Տոչելովսկի
Այսօր մենք դիտարկեցինք մի քանի ընտրատեղամասեր, ընդհանուր իրավիճակը հանգիստ և խաղաղ էր, – այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է քաղաքական խորհրդատուների Եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ, Ռեյնիս Տոչելովսկին:
Ինչպես ասաց Ռեյնիս Տոչելովսկին, ընտրական հանձնաժողովի անդամները շատ լավ պատրաստված էին:
«Հատկանշական է, որ «կովիդ 19»-ի հետ կապված կանոնակարգերն ու միջոցառումները պատշաճ կերպով կատարվեցին, ինչպես նաև խախտումներ չեն նկատվել և պաշտոնական բողոքներ չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է դրսի հերթերին, հերթ կանգնած մարդիկ նույնպես լավ կազմակերպված էին: Կարելի է ասել, որ կանոնակարգերն ու կանոնները պատշաճ կերպով կատարված էին: Մենք նաև նկատել ենք փոքր, աննշան թերություններ և այդ աննշան սխալները որևէ ազդեցություն չեն ունենա ընտրությունների արդյունքների, ընտրական գործընթացի վրա: Այն մարդկանցից, ում հետ մենք զրուցեցինք, մեկնաբանություններից պարզ դարձավ, որ ամբողջ գործընթացն ընթացքի մեջ էր:
Մեր կազմակերպությունը պատրաստվում է ներկայացնել վերջնական զեկույց, որտեղ կհավաքվեն տարբեր փաստեր: Ես անձամբ երկար ժամանակ այստեղ չէի: Ես ժամանել եմ սեպտեմբերի 23-ին: Դա կլինի ընթացիկ գնահատման և վերջնական զեկույցում ներկայացված արդյունքների միջև», – ասել է Ռեյնիս Տոչելովսկին: