Մենք պետք է ստիպենք Ռուսաստանին, որ այս համաձայնությունը մտնի ուժի մեջ կարճ ժամկետում, որի շնորհիվ միջազգային դիտորդները մուտք կգործեն բռնազավթված տարածաշրջաններ. Վիկտոր Դոլիձե
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի կողմից ընդունված բանաձևին, արձագանքել է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքներում և այլ միջազգային կազմակերպություններում, Վրաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դոլիձեն:
Նրա հայտարարությամբ, անցած տարվա հետ համեմատ, աճել է բանաձևին աջակցողների քանակը և դա գնալով շարունակվելու է:
«Շատ կարևոր է այն փաստը, որ բանաձևը արդեն հաստատվել է երկրորդ անգամ: Կարևոր է նաև այն, որ զգալիորեն աճել է բանաձևին աջակցող երկրների քանակը, և այդ թիվը գնալով աճում է: Այստեղ հիմնական շեշտը դրված է մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, բռնազավթված տարածաշրջաններ մուտքի հարցի և տեղում մոնիտորինգ իրականացնելու վրա:
Այս առաքելությունը կանխարգելելու է այնպիսի դեպքերը, ինչպիսիք էին Արչիլ Տատունաշվիլիի և Գիգա օթխոզորիայի սպանությունները: Բացի այդ դա հնարավորություն կտա, որ միջազգային կազմակերպությունները տեղում ուսումնասիրեն իրավիճակը:
Մեր հիմնական լծակը միջազգային նորմերն են, որը վատ է անդրադառնում Ռուսաստանի վրա: Համապատասխանաբար, մենք պետք է ստիպենք Ռուսաստանին, որ այս համաձայնությունը մտնի ուժի մեջ կարճ ժամկետում»,-հայտարարել է Դոլիձեն:
2018 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել Վրաստանի մասին՝ «Համագործակցություն Վրաստանի հետ» վեռնագրով::
Հեղինակ -
Edgar Barsegyan