Մենք պետք է կայանանք, որպես պետություն և դա պահանջում է որ մեր սահմանները լինեն պարզված, որից հետո պաշտպանված. Սալոմե Զուրաբիշվիլի
Մենք պետք է կայանանք, որպես պետություն և դա պահանջում է որ մեր սահմանները լինեն պարզված, որից հետո պաշտպանված. Սալոմե Զուրաբիշվիլի

Մենք պետք է կայանանք, որպես պետություն, և դա պահանջում է, որ մեր սահմանները լինեն պարզված, որից հետո պաշտպանված,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի՝ «ազատ տեսողության համար» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ, որտեղ պատասխանել է Դավիթ Գարեջիի շուրջ առաջադրված հարցին:

Նախագահը ուշադրությունը բևեռել է մեր հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ անհամաձայնեցված սահմանային հատվածների վրա: Նախագահի խոսքով հանձնաժողովներն աշխատում էին այս ուղղությամբ, հասել էին որոշակի փուլի, այնուհետև դադարեցրել  գործընթացը:

«Անհասկանալի է, թե ինչու մենք չպետք է ավարտենք այս գործընթացը բարեկամական երկրների միջև, և դա համաձայնեցրել էին նույնիսկ երկու երկրների նախագահները, որ անհրաժեշտ է, որ հանձնաժողովները սկսեն աշխատել այս ուղղությամբ», – ասել է Զուրաբիշվիլին: .

Սալոմե Զուրաբիշվիլին ասել է նաև, որ սերտ կապի մեջ է հանձնաժողովի անդամների հետ:

«Ինչ էլ որ լինի բանակցությունների արդյունքը, կլինի այն սահմանը, որի շուրջ մենք կհամաձայնվենք: Ես հիմա չեմ կարող ասել ձեզ, թե որտեղ այն պետք է անցնի, սակայն փաստն այն է, որ սա շատ կարևոր է մեր պետության և ապագայի համար: Մենք պետք է կայանանք, որպես պետություն, և դա պահանջում է, որ մեր սահմանները լինեն պարզված, որից հետո պաշտպանված»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: