Մենք պետք է ցույց տանք տարբերությունը, նրանք վայրի են և մենք մարդիկ ենք
Մենք պետք է ցույց տանք տարբերությունը, նրանք վայրի են և մենք մարդիկ ենք

«Եվրոպական Վրաստանի» անդամ Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ, ընդդիմությունը ցանկանում է խաղաղ, ոչ բռնի ճանապարհով պահանջել համամասնական ընտրական համակարգին անցում: Ինչես Ուգուլավան հայտարարել է Քութաիսիում, բողոքի ցույցի ժամանակ, իշխանությունը պայքարում է միայն իշխանության, աշխատավարձի և պարգևավճարների համար:

«Իվանիշվիլին այնքան է խելքը գցել, նրանց ամեն բան կարելի է սպասել, սակայն եթե այսքան մարդու դեմ դուրս են բերել հակացույցի մասնակիցների, ապա դա նշանակում է, որ այս մարդը լիովին գցել է խելքը, որ պատերազմ է սկսում: Մենք խաղաղ ենք, ոչ բռնի, պահանջում ենք, վերադարձնել մեզ ընտրությունները: Մենք պետք է ցույց տանք տարբերությունը, նրանք վայրի են և մենք մարդիկ ենք, որոնք պահանջում են ազատ ընտրություններ: Իշխանությունը պայքարում է միայն իշխանության, աշխատավարձի և պարգևավճարների համար»,- նշել է Գիգի Ուգուլավան: