Մենք պատրաստ ենք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ նա արձագանքի Եվրահանձնաժողովի զեկույցում նշված առաջնահերթություններին. Շառլ Միշել
Մենք պատրաստ ենք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ նա արձագանքի Եվրահանձնաժողովի զեկույցում նշված առաջնահերթություններին. Շառլ Միշել

Մենք որոշում ենք կայացրել ճանաչել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս երկրների և մարդկանց ապագան Եվրամիությունում է, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրախորհրդարանում Ուկրաինայի հարցի վերաբերյալ բանավեճի ժամանակ։

Նրա խոսքով, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելով՝ իրենք ուժեղ ուղերձ են հղել այս երկրների ժողովրդին՝ Եվրամիության քաղաքացիներին, ինչպես նաև պատրաստ են Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ նա արձագանքի առաջնահերթություններին։ Նշված է Եվրահանձնաժողովի զեկույցում:

«Կրեմլի բարբարոսական պատերազմը տեկտոնական փոփոխություններ մտցրեց մեր մայրցամաքում և ստեղծեց նոր քաղաքական իրականություն։ Անցյալ շաբաթ Եվրամիության 27 առաջնորդների հետ միասին մենք ընդունեցինք աշխարհաքաղաքական կարևոր որոշումներ։ Նախ՝ մենք որոշեցինք ճանաչել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս երկրների ու մարդկանց ապագան Եվրամիությունում է: Մենք նաև որոշեցինք թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային՝ ուժեղ ուղերձ հղելով նրանց ժողովրդին և Եվրամիության մեր քաղաքացիներին։ Մենք պատրաստ ենք նաև Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել, հենց որ նա արձագանքի Եվրահանձնաժողովի զեկույցում նշված առաջնահերթություններին»,- ասել է Շառլ Միշելը։