Մենք միշտ աջակցում ենք ՈՒկրաինայի եկեղեցու անկախությանը. Հայր Անանիա Ջափարիձե
Մենք միշտ աջակցում ենք Ուկրաինայի ավտոկեֆալիային, – այս մասին Մանգլիսիի և Թեթրիծղարոյի միտրոպոլիտ, հայր Անանիա Ջափարիձեն հայտարարել է, Հունաստանի եկեղեցու կողմից Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ինքնավարության ճանաչման կապակցությամբ:
Ինչպես հայտարարել է հոգևորականը, ինքնավարության ձեռքբերումը գործընթաց է, որը կարող է տևել տասնամյակներ:
«Մենք գտնվում ենք Դիփթիխում, և ըստ Դիփթիխի, անկախությունը դեռ պետք է ճանաչի Ալեքսանդրիան, Անտիոքիան և այլն և դրանից հետո կգա մեր հերթը: Մենք միշտ աջակցում ենք Ուկրաինայի ավտոկեֆալիային և անկախությանը: Ազգը իրավունք ունի ունենալ ավտոկեֆալիա: Սա գործընթաց է, որը շարունակվում է: Դա տեղի չի ունենում մեկ կամ երկու օրվա ընթացքում: Երբ մեզանից Ռուսաստանը խլեց մեր եկեղեցու անկախությանը, ապա մեզ պահանջվեց 100 տարի: Կարևորն այն է, որ ուկրաինացի ժողովուրդը դա ցանկանա», – ասել է հոգևորականը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 12-ին, Հունաստանի ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի արտակարգ նիստում որոշում էր ընդունվել ճանաչել Ուկրաինայի եկեղեցու ինքնավարությունը:
Հատկանշական է, որ 2018 թվականի դեկտեմբերին, Կոստանդնուպոլսի եկեղեցու կողմից Ուկրաինային ավտոկեֆալիա շնորհելուց հետո, Հունական Ուղղափառ եկեղեցին առաջինն է, ով ճանաչել է Ուկրաինայի եկեղեցու ինքնավարությունը: