Մենք միջազգային հանրության հետ միասին նշում ենք աուտիզմի մասին ճանաչողականության բարձրացման օրը, յուրաքանչյուր մարդ ծնվում է յուրահատուկ տաղանդով, որն արժանի է հարգանքի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք միջազգային հանրության հետ միասին նշում ենք աուտիզմի մասին ճանաչողականության բարձրացման օրը, յուրաքանչյուր մարդ ծնվում է յուրահատուկ տաղանդով, որն արժանի է հարգանքի. Իրակլի Ղարիբաշվիլի

Այսօր Վրաստանը միջազգային հանրության հետ միասին նշում է Աուտիզմի մասին ճանաչողականության բարձրացման համաշխարհային օրը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշում է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է հավասար հնարավորություններ ապահովելու համար։

«Յուրաքանչյուր մարդ ծնվում է յուրահատուկ տաղանդով, որն արժանի է մեզանից յուրաքանչյուրի հարգանքին։ Կառավարության, մասնավոր հատվածի, ամբողջ հասարակության պարտականությունն է առավելագույնի հասցնել աուտիզմի սպեկտրով մարդկանց տաղանդների և ներուժի իրացումը, ապահովել նրանց ակտիվ ներգրավվածությունը երկրի զարգացման կամ սեփական ապագայի պլանավորման գործում, հոգ տանել նրանց առողջության, կրթության, աշխատանքի և այլ իրավունքների մասին։

Ես իմ և Վրաստանի կառավարության անունից շարունակում եմ աջակցել աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքներին: Մենք ամեն ինչ անելու ենք բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։