Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում Ուկրաինայում ընթացող պատերազմին, այն ինչ տեղի է ունենում բացարձակապես անընդունելի է. Իրակլի Ղարիբաշվիլի
Բնականաբար, մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում Ուկրաինայում ընթացող պատերազմին, ևս մեկ անգամ ևս ցանկանում եմ մեր սրտի ցավը հայտնել,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, բացարձակապես անընդունելի է։
«Ուկրաինա ներխուժումը և ռազմական գործողությունները, իհարկե, անընդունելի են և հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին ու կանոններին։ Այս մասին շփվել ենք մեր ուկրաինացի գործընկերների հետ։ Մենք համերաշխություն և աջակցություն ենք հայտնել քաղաքական մակարդակով։
Բացի այդ, ասեմ, որ այսօր առավոտյան իմ որոշմամբ Լեհաստան է ուղարկվել 100 տոննա մարդասիրական բեռ, որը առաքվել է ուկրաինական կողմին։ Իհարկե, այս մարդասիրական բեռը օգնություն է մեր ուկրաինացի քույրերին ու եղբայրներին։
Միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ ասել, որ Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են Վրաստանում և չեն կարող վերադառնալ Ուկրաինա, Թբիլիսիում բոլոր ծառայությունները կտրամադրվեն անվճար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանը բոլոր մակարդակներում ամուր աջակցություն և համերաշխություն է հայտնել Ուկրաինային։
«Բոլոր միջազգային ձևաչափերում՝ լինի դա ԵԱՀԿ-ի մինիստերիալ, թե ՄԱԿ-ի ձևաչափով, մենք բոլոր մակարդակներում ամուր աջակցություն և համերաշխություն ենք հայտնել Ուկրաինային։
Նաև իմ հանձնարարությամբ ԱԳ նախարարը մասնակցել է ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը, Վրաստանը միացել է Եվրամիության փաստաթղթին։ Այս կերպ մենք ևս մեկ անգամ հստակ և միանշանակ հայտնել ենք մեր աջակցությունը Ուկրաինային և մեր համերաշխությունը ցույց ենք տվել մեր ուկրաինացի եղբայրներին ու քույրերին։ Մենք նաև պաշտպանեցինք Ռուսաստանի իրավունքները կասեցնելու Եվրոպայի խորհրդի որոշումը, և, իհարկե, ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի ընդլայնված նիստում նախարար Զալկալիանին շատ հստակ խոսեց Վրաստանի դիրքորոշման մասին։ Վրաստանը, 80 այլ պետությունների հետ միասին, նույնպես համահովանավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը»,- ասել է Վրաստանի վարչապետը։