Մենք մեկ միլիարդ եվրո ենք փոխանցել Ուկրաինային, կարծես թե մեծ գումար է, բայց մենք ամեն օր նույն գումարն ենք վճարում Պուտինին էներգետիկ ռեսուրսների համար, պատերազմի սկզբից ի վեր Պուտինին վճարել ենք 35 միլիարդ. Ջոզեֆ Բորել
Մենք մեկ միլիարդ եվրո ենք փոխանցել Ուկրաինային, կարծես թե մեծ գումար է, բայց մենք ամեն օր նույն գումարն ենք վճարում Պուտինին էներգետիկ ռեսուրսների համար, պատերազմի սկզբից ի վեր Պուտինին վճարել ենք 35 միլիարդ եվրո, – այս մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
Ինչպես ասել է Բորելը, անհրաժեշտ է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից՝ նշելով, որ նրա վրա պետք է ավելի մեծ ճնշում գործադրել։
«Որպեսզի դա թույլ չտանք, պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային։ Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, բայց ոչ մի հնարավոր ելքով, դրա համար պետք է շարունակենք զինել Ուկրաինային, և այսօր նրանք ավելի քիչ ծափերի և ավելի շատ օգնության կարիքն ունեն։ Պետք է ավելի քիչ խոսել Զելենսկու հերոսության մասին, փոխարենը ավելի շատ զենք հանձնել Ուկրաինային: Սա այն է, ինչ ուկրաինացիներն են ակնկալում մեզնից, և սա այն է, ինչ մենք անում ենք, բայց մենք պետք է դա անենք ավելի արագ։ Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա և օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն:
Մենք արդեն մեկ միլիարդ եվրո ենք փոխանցել Ուկրաինային։ Սա մեծ գումար է թվում, բայց մենք ամեն օր նույն գումարն ենք վճարում Պուտինին էներգոռեսուրսների համար։ Պատերազմի սկզբից մենք Պուտինին վճարել ենք 35 միլիարդ եվրո։ Համեմատեք դա Ուկրաինայի վրա ծախսված մեկ միլիարդ եվրոյի հետ։ Այս տարբերությունն ընդգծում է այն փաստը, որ ինչ էլ որ անենք, մենք պետք է թուլացնենք մեր կախվածությունը Ռուսաստանից»,- ասել է Բորելը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։