Մենք կեղծ նախաձեռնություններին չենք մասնակցելու. Իրակլի Զարքուա
Աստեղ է խորհրդարանը, թող ներս գան, զբաղվեն քննարկումներով, բանավեճերով, և մենք պատրաստ ենք դրան, դրանից այն կողմ բոլոր նախաձեռնություններն անօգուտ են, մենք կեղծ նախաձեռնություններին չենք մասնակցելու,- այս մասին պատասխանելով «Լելո» կուսակցության նախաձեռնությանը, հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Զարքուան։
«Մեզ պետք չէ չափազանց լարված լինել որևէ մեկի հետ։ Ընտրությունները միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել են լավ կազմակերպված ու ազատ։ Թե ինչ կլինի վաղը քաղաքացիների համար, կորոշի բյուջեն: Թող նրանք գան խորհրդարան և խոսեն»,- ասել է Իրակլի Զարքուան։