Մենք կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին. Գիորգի Գախարիա
Խաղաղ բանակցություններն ու ակտիվ դիվանագիտությունը այլընտրանք չունի֊, այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում։
Վարչապետը կառավարության նիստում արձագանքել է Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակին։
Ինչպես գիտեք վերջին օրերին մեր ուշադրությունը ուղղված էր դեպի Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը։ Մենք հենց առաջին օրվանից մեր միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք և ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Բարեբախտաբար, կարող ենք ասել, որ խաղաղ բանակցություններն ու ակտիվ դիվանագիտությունը այլընտրանք չունեն։ Տարածաշրջանում լարված իրավիճակը մեծ խնդիր է բոլորի համար, ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական առումով֊, հայտարարել է Գիորգի Գախարիան։
Վարչապետը նշել է նաև, որ արտաքին գործերի նախարարությունը ստացել է կարգադրություն, որ իր ներկայացուցչությունները լրիվ աջակցություն ցուցաբերեն լարված գոտում գտնվող Վրաստանի քաղաքացիներին։