Մենք կանգնած ենք և միշտ լինելու ենք Վրաստանի կողքին և այն երկրի դեմ, որը օկուպանտ է. Անա Գոմեշ
Մենք կանգնած ենք և միշտ լինելու ենք Վրաստանի կողքին և այն երկրի դեմ, որը օկուպանտ է և անօրինական կերպով գրավում է ձեր տարածքները,-այս հայտարարությունը առաջին ալիքի հետ զրույցում արել է եվրախորհրդարանային՝ Անա Գոմեշը:
Նրա գնահատմամբ, Ռուսաստանը խախտում է Վրաստանի քաղաքացիների իրավունքները, կոպիտ խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և նորմերը:
«Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը ևս մեկ ապացույց էր այն բանի, որ իրավիճակը տագնապալի է և Եվրամիությունը պետք է լինի առավելագույնս ակտիվ: Մենք երբևիցե չենք հանդուրժելու օկուպացիային, երբևիցե չենք հանդուրժելու հարևան երկրների վրա ազդեցության փորձին և ագրեսիային»,-հայտարարել է Անա Գոմեշը:
Դրա հետ մեկտեղ, նրա գնահատմամբ, Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների ճանաչումը այն բանի վկայությունն է, որ Ասադի ռեժիմը Պուտինի մարիոնետային ռեժիմն է և Ասադը բոլոր քայլերը իրականացնում է Ռուսաստանի մանիպուլացիաների արդյունքում:
Անա Գոմեշի խոսքերով, Եվրախորհրդարանում բանավեճի ժամանակ եվրախորհրդարանայինները բարձրաձայնելու են, որ օկուպացիան անընդունելի է և պետք է ավարտվի:
Եվրախորհրդարանում հունիսի 12-ին նշանակված Վրաստանի հարցով բանավեճ: Խորհրդարանում խոսքով հանդես է գալու, Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Վրաստանի բռնազավթված տարածաշրջանները Ռուսաստանի ներխուժելուց 10 տարի անց թեմայով: Բացի այդ, Եվրախորհրդարանը ծրագրում է Վրաստանի մասին ընդունել բանաձև, որը վերաբերում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմին: Բանաձևը քվեարկության է դրվելու հունիսի 14-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan