Մենք հպարտանում ենք, որ գտնվում ենք աշխարհում, բարեփոխումներ իրականացնող լիդեր երկրների ցուցակում և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես կարող է հպարտանալ. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մենք հպարտանում ենք, որ գտնվում ենք աշխարհում, բարեփոխումներ իրականացնող լիդեր երկրների ցուցակում և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես կարող է հպարտանալ. Գիորգի Կվիրիկաշվիլի

Մենք երկար ճանապարհ ենք անցել, որպեսզի դառնայինք Ամերիկայի Միացյալ Նահանգների արժանի գործընկերը և հզոր դաշնակիցը,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, ԱՄՆ-ի պետքարտուղարությունում, պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո:

Գիորգի Կվիրիկաշվիլին Մայք Պոմպեոյին շնորհակալություն է հայտնել և շնորհավորել պաշտոնին նշանակվելու կապակցությամբ:

«Թույլ տվեք շնորհավորել ձեզ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, որը շատ կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ ողջ աշխարհի համար: Համոզված եմ, որ ձեր նպատակադրվածությունը և ոգևորությունը ավելի կհստակեցնի աշխարհում ԱՄՆ-ի  լիդերությունը և ավելի կխորացնի ԱՄՆ-ի և Վրաստանի ամուր գործընկերությունը:

Մի քանի օրից մենք տոնելու ենք Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակը: Մենք երկար ճանապարհ ենք անցել, որպեսզի դառնայինք Ամերիկայի Միացյալ Նահանգների արժանի գործընկերը և հզոր դաշնակիցը: Նախագահ Թրամփի ղեկավարությամբ, համագործակցությունը պետությունների միջև զգալիորեն հզորացել է:

Ապագայում մենք տեսնում ենք, մեր հարաբերությունների էլ ավելի հստակեցման մեծ ներուժ, երկու երկրների ռազմավարական հետաքրքրությունները նախատեսելով և այսօրվա նստաշրջանը տալիս է դրա հիանալի հնարավորությունը, ոչ միայն քննարկենք գրանցված առաջընթացը, այլ նախանշենք մեր կապերի խորացման առաջնահերթությունները»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես նշել է վարչապետը, ԱՄՆ-ի անխափան աջակցության շնորհիվ Վրաստանում տեղի է ունեցել ժողովրդավարության կոնսոլիդացիա, ուժեղացել են իշխանական ինստիտուտները և ստեղծվել է տնտեսական զարգացման հնարավորություն, ոչ միայն Վրաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար:

«Մենք հպարտանում ենք, որ գտնվում ենք աշխարհում բարեփոխումներ իրականացնող լիդեր երկրների ցուցակում և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես կարող է հպարտանալ, այս հաջողության մեջ ունեցած իր ավանդով: Վրաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի կողմից մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անխափան և անպայման աջակցությունը: ԱՄՆ-ի աջակցությունը մեծ նշանակություն ունի, Ռուսաստանի դաշնության հետ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման և Վրաստանի տարածաշրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալի ապաբռնագրավման գործում, ինչպես նաև տարածաշրջանում կայունության համար: Մեր պետությունները ունեն ողջ աշխարհում խաղաղության և կայունության պահպանման համատեղ նպատակներ: Մենք միասին պայքարում ենք ահաբեկչության դեմ Աֆղանստանում, որտեղ մենք տեսել ենք կորուստներ: Պաշտպանության ոլորտում մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը մեծ օգնություն է ցուցաբերում Վրաստանին, իր զինված ուժերի մոդեռնիզացման և պաշտպանունակության հստակեցման գործընթցում»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով, մի քանի օր առաջ Վրաստանում էր գտնվում, ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության ղեկավար գեներալ Սկապարոտը և բացել է Վրաստանի պաշտպանության պատրաստության ծրագիրը, պատմական ծրագիր և թրենինգների նախաձեռնություն, որը իրենից ներկայացնում է Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունում նոր դարաշրջանի սկիզբ, որը իր ավանդն ունի սև ծովի տարածաշրջանի անվտանգության մեջ:

Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, ԱՄՆ-ի օգնությամբ Վրաստանը դարձել է աշխարհում ներդրողների և բիզնես շրջանակների համար հարմարավետ երկրներից մեկը: