Մենք հիմա ունենք խաղաղ զարգացման եռամյա շրջան, ես կոչ եմ անում բոլորին, այդ թվում ընդդիմադիրներին գիտակցել դա, կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության համար. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք հիմա ունենք խաղաղ զարգացման եռամյա շրջան, ես կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը, դա լավ հասկանալ, կառավարությունը պատրաստ է կառուցողական ռեժիմով համագործակցության,- այս մասին կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ըստ նրա՝ գլխավորը պետք է լինի պետության, ժողովրդի շահը, ոչ թե նեղ կուսակցական շահը։
«Մենք հասկանում ենք, որ ընդդիմության համար դժվար էր ընդունել հերթական պարտությունը, բայց երբ մարդիկ ութ անգամ հրաժարվում են քեզնից, և դու պարտվում ես ընտրություններում, դա շատ բան է նշանակում, և միգուցե դա ևս մեկ դաս պետք է լինի նրանց համար։ Այժմ մենք ունենք խաղաղ զարգացման եռամյա շրջան։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը, լավ գիտակցել սա։ Եկել է ժամանակը, որ մենք մեր անձնական, նեղ կուսակցական շահերը վեր չդնենք երկրի շահերից։ Մեզ համար գլխավորը պետք է լինի պետության ու ժողովրդի շահը, ոչ թե նեղ կուսակցական շահը։ Ուստի, եթե ընդդիմությունը ցանկանում է իրական բանավեճ անցկացնել գործի շուրջ, դրա տեղը խորհրդարանն է։ Մենք՝ ողջ նախարարների կաբինետը, կառավարությունը, պատրաստ ենք կառուցողական համագործակցել նաև ընդդիմության հետ, քանի որ սա մեր ընդհանուր երկիրն է։ Մեր հաղթանակը ընդհանուր հաղթանակ է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։