Մենք հետևում ենք վրացական հետաքննությանը՝ Մուխթարլըի գործի առնչությամբ. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Վրաստանին կոչ է անում, որպեսզի Աֆղան Մուխթարլըի առևանգման գործով հետաքննությունն անցկացվի լիարժեք, շուտափույթ և թափանցիկ:
«Մենք կրկին ուշադիր հետևում ենք վրացական հետաքննությանը առևանգման գործի առնչությամբ»,- ասվում է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամլու խոսնակ Հիզեր Նաուերթսի հայտարարությունում:
Վաշինգթոնը կոչ է արել նաև Ադրբեջանի իշխանությանը, ազատել Աֆղան Մուխթարլըին և բոլոր այն մարդկանց, որոնք կալանավորված են հիմնարար ազատության համար:
Երեկ, ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին Բելաքանիի շրջանային դատարանը դատապարտել էր վեց տարվա ազատազրկման: