Մենք հաստատել ենք, որ դաշինքի արժեքավոր և վստահելի գործընկերն ենք. Գիորգի Կվիրիկաշվիլի

ՆԱՏՕ-ին անդամագրվելը մեր երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է և արտահայտում է Վրաստանի քաղաքացիների անխախտ ցանկությունը,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովը Վրաստանում այս տարի անց է կացվում առաջին անգամ և դարձել է կարևոր ավանդական միջոցառում:

«2018 թվականը մենք հայտարարել ենք համընդհանուր ներգրավվածության և բանակցության տարի: Մեր նպատակն է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի ակտիվ մասնակցություն ունենա երկրի զարգացման գործում, արտաքին թե ներքին քաղաքական կյանքին: Այս տարվա համաժողովի հիմքը «360 աստիճանով հաղորդակցությունն է», որը ամբողջությամբ հարմարվում է, ինչպես Վրաստանի կառավարության, այնպես էլ ՆԱՏՕ-ի ղեկավարության տեսակետին, որ բնակչությանը պետք է տրվի ստույգ լրատվություն այն մասին, թե ինչ է ՆԱՏՕ-ն և ինչ բարիքներ է բերելու երկրի համար: ՆԱՏՕ-ին անդամագրվելը մեր երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է և արտահայտում է Վրաստանի քաղաքացիների անխախտ ցանկությունը: Ցանկանում եմ նշել, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ հասել են իր գագաթնակետին: Մենք հաստատել ենք, որ դաշինքի արժեքավոր և վստահելի գործընկերն ենք»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով, Վրաստանը դաշինքի հետ ունի համագործակցության ձևաչափեր, որոնք ակտիվ օգտագործման փուլում են:

Վարչապետի խոսքերով, դաշինքի անդամները ճանաչում են, որ Վրաստանը ունի բոլոր պրակտիկ գործիքները դաշինքի անդամության համար նախապատրաստվելու և այդ գործիքներից լավ է օգտվում: