Մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ, մարդասիրական առումով մենք պատրաստ ենք կանգնել Ուկրաինայի կողքին. Շալվա Պապուաշվիլի
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը օգտագործել բոլոր արդյունավետ գործիքները պատերազմը դադարեցնելու համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրել։
«Ցավոք, պատերազմից խուսափել չհաջողվեց։ Հիմա գլխավոր խնդիրը պատերազմը դադարեցնելն ու դրա լայնածավալ սրացում թույլ չտալն է։ Ուստի մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը օգտագործել բոլոր արդյունավետ միջոցները պատերազմը դադարեցնելու համար։ Իհարկե, մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ և ամեն կերպ նրա կողքին ենք։ Այսօր միակ խնդիրը պատերազմը դադարեցնելն է։ Դա հնարավոր է միայն միջազգային հանրության հստակ և արդյունավետ միջոցներով։ Ինչ վերաբերում է մարդասիրական օգնությանը, ապա մենք պատրաստ ենք այդ հարցում կանգնել Ուկրաինայի կողքին»,- հայտարարել է Պապուաշվիլին: