Մենք գիտակցում ենք առանձնահատուկ կապը, որն ունենք Վրաստանի հետ, սա արդեն պատմական, ավանդական է. Ռոբ Պորտման
Մենք գիտակցում ենք առանձնահատուկ կապը, որն ունենք Վրաստանի հետ, սա արդեն պատմական, ավանդական է. Ռոբ Պորտման

Մենք հստակ գիտակցում ենք այն կապը, որն ունենք Վրաստանի հետ և դա արդեն պատմական է, ավանդական, – այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանում այցով գտնվող սենատոր Ռոբ Պորտմանը:

Ըստ նրա, կարևոր է, որ հակակոիդային պատվաստանյութերը Վրաստան կմատակարարվեն ԱՄՆ-ից:

«Մի քանի բառով կցանկանայի նշել Կովիդի հետ կապված իրավիճակը: Շատ կարևոր է, որ կովիդի դեմ պատվաստանյութերը Վրաստան կմատակարարվեն Միացյալ Նահանգներից: Մինչ օրս Վրաստանը ԱՄՆ-ից 20 միլիոն դոլար է ստացել կովիդի դեմ պայքարելու համար: Մենք հստակ հասկանում ենք, որ Վրաստանի հետ մենք հատուկ կապ ունենք, և դա արդեն պատմական է, ավանդական, քանի որ 1991 թվականից Միացյալ նահանգները 5,7 միլիարդ դոլար օգնություն է տրամադրել Վրաստանին, որ երկիրը բարելավեր իր ժողովրդավարությունը և պահպաներ ազատ շուկայի սկզբունքները»,- ասել է Ռոբ Պորտմանը:

ԱՄՆ-ը Վրաստանին կտրամադրի կորոնավիրուսի պատվաստանյութի դեղաչափեր: