Մենք եկել ենք Եվրախորհրդարանից, ասելու, որ Վրաստանը պետք է ավելի մոտ լինի Եվրամիությանը. Վիկտոր Նեգրեսկու
Մենք եկել ենք Եվրախորհրդարանից, ասելու, որ Վրաստանը պետք է ավելի մոտ լինի Եվրամիությանը. Վիկտոր Նեգրեսկու

Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող է Վրաստանը շարունակել եվրոպական ուղին, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Եվրախորհրդարանի սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի անդամ, Վիկտոր Նեգրեսկուն:

Նրա խոսքով, եվրապատգամավորներն այստեղ են ՝ աջակցելու եվրոպական արժեքներին, բաց և արդար ընտրություններ անցկացնելուն, իրավիճակը դիտարկելու և վրաց ժողովրդի տեսակետները հասկանալու համար:

«Մենք եկել ենք Եվրախորհրդարանից ՝ ասելու, որ Վրաստանը պետք է ավելի մոտ լինի Եվրամիությանը: Մենք տարբեր երկրներից ենք: Ես Ռումինիայից եմ: Մենք Վրաստանի հետ ունենք ամուր երկկողմ հարաբերություններ տարբեր ուղղություններով, որոնցից մեկն անվտանգությունն է: Մենք հավատում ենք, որ ուժեղ ժողովրդավարությունը կհանգեցնի հզոր զարգացման: Մենք նաև կարծում ենք, որ Եվրոպական միության, նրա անդամ երկրների, Հյուսիսատլանտյան դաշինքի և այլ գործընկերների հետ ամուր գործընկերությամբ Վրաստանում կյանքը կարող է ծաղկել:

Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումն ու զրույցը կառուցողական էր, և մենք կշարունակենք կառուցողական հարաբերություններ ունենալ վրաց ժողովրդի հետ», – ասել է Վիկտոր Նեգրեսկուն:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: