Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա պատերազմի մնացած փուլը, բայց մենք գիտենք, որ ինքնիշխան Ուկրաինան բեմում կլինի շատ ավելի երկար, քան Վլադիմիր Պուտինը. Էնթոնի Բլինկեն
Մեր աջակցությունն Ուկրաինային կշարունակվի նաև ապագայում։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք վերջնական հաջողություն չենք տեսնի,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը լեհ-ուկրաինական սահմանի մոտ կայացած մամուլի ասուլիսում։
Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Ռուսաստանը փորձում էր ապացուցել իր ռազմական ուժերի և տնտեսության հզորությունը։
«Ռուսաստանը փորձել է խլել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Չհաջողվեց։ Նա ձգտում էր ապացուցել իր ռազմական և տնտեսության հզորությունը: Մենք նույնիսկ հակառակն ենք տեսնում: Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա պատերազմի մնացած փուլը, բայց մենք գիտենք, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան ասպարեզում կլինի շատ ավելի երկար, քան Վլադիմիր Պուտինը: Մեր աջակցությունն Ուկրաինային կշարունակվի նաև ապագայում։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք տեսնի վերջնական հաջողությունը»,- ասել է Բլինկենը։
Երեկ Ուկրաինա են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը։