Մենք չենք ասել, որ համաձայնությունը ձեռք կբերվի այսօր, ասել ենք, որ տեղի է ունենում դիրքորոշումների մերձեցում, բանակցությունները շարունակվում են. Արչիլ Թալակվաձե
Մենք չենք ասել, որ համաձայնությունը ձեռք կբերվի այսօր, ասել ենք, որ տեղի է ունենում դիրքորոշումների մերձեցում, բանակցությունները շարունակվում են. Արչիլ Թալակվաձե

Մեր ակնկալիքը դեռ դրական է, որ այդ բանակցությունները հաջող կավարտվեն, հաշվի առնելով Եվրամիության բարձր ներգրավվածությունը, – այս մասին, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:

«Շատ իրավասու մարդիկ մեզ հետ քննարկում են այն խնդիրները, որոնք բանակցությունների սեղանին են: Դա մեկ, երկրորդը, ոչ պարոն Դանիելսոնը, ոչ էլ մենք չենք ասել, որ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվելու, մենք ասացինք, որ տեղի է ունենում դիրքորոշումների մերձեցում: Ես հիմա կարող եմ նույնը ձեզ ասել, մնում են հարցեր, որոնց վերաբերյալ դիրքորոշումները դեռ պետք է մերձեցվեն: Հետևաբար, բանակցությունները շարունակվում են, և մենք հուսով ենք, որ այս բանակցությունները կավարտվեն կոնկրետ արդյունքով:

Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք արդար պայմաններ, նկատի ունենք այն, թե օբյեկտիվ գնահատականները, թե իրավական, քաղաքական, թե կոնկրետ փաստեր և փաստարկներ, խոսում են այդ պայմանների մասին: Եվ այն, ինչի շուրջ համաձայն են ոչ միայն ցանկացած քաղաքական կուսակցություն, այլև հասարակության լայն շերտերը, դրանք արդար պայմաններ են և մենք պատրաստ ենք պայմանավորվել այդ արդար պայմանների շուրջ: Մենք արել ենք կարևոր, շատ արդար առաջարկներ, մենք պատրաստ ենք եղել այս ամիսների ընթացքում», – ասել է Թալակվաձեն:

Ըստ նրա, բանակցություններին մասնակցող ընդդիմության ներկայացուցիչներն այսօր առավելապես պետք է ներգրավվեն քաղաքական գործընթացներում:

«Մենք պատրաստ ենք, ընդդիմությունից քայլեր ենք սպասում, որոնք, կարծում եմ, արդեն թույլ կտան մեր դիրքորոշումները մերձեցնել և ավարտել այս երկխոսությունը կոնկրետ բանակցություններով: Կարծում եմ, սխալ է դիրքորոշումը, որը հաճախ տեսնում ենք լրատվամիջոցներում, կարծես ընդդիմությունը ցանկանում է այնպես ներկայացնել, որ այս համաձայնագիրը միայն իշխանությանն է անհրաժեշտ: Հավատացեք, եթե այսօր որևէ մեկը պետք է ներգրավվի քաղաքական գործընթացներում, վերադառնալու խորհրդարան դա ընդդիմության թևն է, որի հետ մենք այժմ բանակցություններ ենք վարում», – հայտարարել է Թալաքվաձեն: