«Մենք լայնամասշտաբ միջամտություն չէինք սպասում»,- ասել է Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում։
Ինչպես ասել է Զելենսկին, մինչ ռուսական միջամտությունը կառավարությունը աշխատել է զենքի և մատակարարումների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև կենտրոնացել է բնակչության շրջանում խուճապից խուսափելու վրա, քանի որ խուճապը կհանգեցնի մարդկանց մեծ հոսքերի դեպի բանկեր և ապակայունացնելու տնտեսությունը։
«Սա էր ուզում Ռուսաստանը և ոչ միայն Ռուսաստանը: Մենք թույլ չտվեցինք։ Մենք չէինք սպասում լայնամասշտաբ միջամտություն, երբ դա տեղի ունեցավ», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ զինված ուժերի համար ամենադժվար իրավիճակը ստեղծված է երկրի արևելյան հատվածում, թեև այնտեղ են կենտրոնացված Ուկրաինայի ամենաուժեղ ստորաբաժանումները։
«Մեզ կարող են ոչնչացնել, բայց մենք պատասխան կտանք. Նրանք կարող են մեզ սպանել, բայց նրանք նույնպես կմեռնեն։ Ես չեմ հասկանում, թե ինչու, չեմ հասկանում, թե ինչու են նրանք եկել»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։