Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում շարունակվեն ժողովրդավարական գործընթացները, և դրանք լինեն ավելի տպավորիչ. Ջեյմս Ապաթուրայ
Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում շարունակվեն ժողովրդավարական գործընթացները, և դրանք լինեն ավելի տպավորիչ. Ջեյմս Ապաթուրայ

Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում շարունակվեն ժողովրդավարական գործընթացները, և դրանք լինեն ավելի տպավորիչ,-այս մասին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Ապաթուրայը առաջին ալիքի հետ զրուցել է գալիք նախագահական ընտրությունների մասին:

«ՆԱՏՕ-ն ուշադիր հետևելու է Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի խումբը այցելելու է Վրաստան և դիտելու է ընտրական գործընթացը: Վրաստանում են գտնվելու նաև այլ միջազգային կազմակերպություններ, որոնք նույնպես իրականացնելու են մոնիտորինգ: Ինչ է ցանկանում ՆԱՏՕ-ն տեսնել Վրաստանում, ցանկանում է տեսնել բարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ, ընտրություններից ընտրություններ չափանիշի բարձրացում և ժողովրդավարական գործընթաց: Վրաստանը կանգնած է ճիշտ ուղղու վրա: Վրաստանը գրանցել է տպավորիչ առաջընթաց, որը միաձայն նշում են այս շենքում գտնվող մարդիկ: Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում շարունակվեն ժողովրդավարական գործընթացները, և դրանք լինեն ավելի տպավորիչ»,-ասել է Ապաթուրայը: