Մենք ցանկանում ենք, որպեսզի Վրաստանի քաղաքացիները չտուժեն, սակայն նաև անհրաժեշտ է, որպեսզի նրանք Թուրքիայում աշխատելու օրինական իրավունք ունենան. Թուրքիայի դեսպան
Մենք ցանկանում ենք, որպեսզի Վրաստանի քաղաքացիները չտուժեն, սակայն նաև անհրաժեշտ է, որպեսզի նրանք Թուրքիայում աշխատելու օրինական իրավունք ունենան. Թուրքիայի դեսպան

Մենք ցանկանում ենք, որպեսզի Վրաստանի քաղաքացիները չտուժեն, սակայն նաև անհրաժեշտ է, որպեսզի նրանք Թուրքիայում աշխատելու օրինական իրավունք ունենան,- այս մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը՝ դեսպանությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:

Ֆաթմա Սերեն Յազգանի խոսքով, Թուրքիա-Վրաստանի սահմանային հատվածում նոր կանոնակարգերը սառեցվել են երկու երկրների ներքին գործերի նախարարների զրույցից հետո և Թուրքիան փորձում է պարզել Վրաստանի քաղաքացիների քանակը, ովքեր սահմանն են անցնում ամենօրյա ռեժիմում:

Այժմ Վրաստանի և Թուրքիայի միջև ընթանում են խորհրդակցություններ և կանոնները դեռևս չեն տարածվում Վրաստանի քաղաքացիների վրա: