Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը և շարունակում ենք ամրապնդել բազմակողմ ռազմավարական գործընկերությունը՝ միաժամանակ բացահայտելով համագործակցության նոր ոլորտներ. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը և շարունակում ենք ամրապնդել բազմակողմ ռազմավարական գործընկերությունը՝ միաժամանակ բացահայտելով համագործակցության նոր ոլորտներ. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք բարձր ենք գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանին և շարունակում ենք ամրապնդել բազմակողմ ռազմավարական գործընկերությունը՝ համագործակցության նոր ոլորտների բացահայտմանը զուգահեռ»,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը շնորհավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Շնորհավորում եմ մեր մտերիմ գործընկեր և բարեկամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին Անկախության օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանին և շարունակում ենք ամրապնդել բազմակողմ ռազմավարական գործընկերությունը՝ համագործակցության նոր ոլորտների բացահայտմանը զուգահեռ»,- գրել է վարչապետը «Թվիթեր» սոցիալական ցանցում։