Մենք այն երկրներից ենք, որտեղ շիիտները և սունիտները միասին են տոնում, այսօրվա աշխարհում սա իրոք հատկանշական է. Սալոմե Զուրաբիշվիլի
Մենք այն երկրներից ենք, որտեղ շիիտները և սունիտները միասին են տոնում, այսօրվա աշխարհում սա իրոք հատկանշական է,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջումա մզկիթում, որտեղ մահմեդականներին շնորհավորել է Ռամազան Բայրամ տոնի առթիվ:
Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով, նրա պարտականությունն է, Ռամազան Բայրամի օրը մահմեդականներին անձամբ շնորհավորի:
Մահմեդական աշխարհն այսօրվանից, երեք օրվա ընթացքում նշում է Ռամազան Բայրամի տոնը:
Տոնը նշվել է Թբիլիսիում, Ջումա մզկիթում, որտեղ հավատացյալները հավաքվել են արևածագին և ընթերցել Ռամազանի աղոթքը:
Մամեդականների մեծագույնին տոնին հետևում է Ռամադանի ամիսը, երբ հավատացյալները առանձնահատուկ կերպով պաս են պահում:
Ռամանի խորհուրդը կայանում է նրանում, որ Ալլահը մահմեդականներին սուրբ գիրքը, Ղուրանը ուղարկել է հենց այդ ժամանակահատվածում: