Մենք արտահայտում ենք պարզ դիրքորոշում, որ «դնելը», որպես այսպիսին սխալ տերմին է և մենք չենք պատրաստվում որևէ մեկի գրպանը բան դնել. Գիորգի Գախարիա
Մենք արտահայտում ենք պարզ դիրքորոշում, որ «դնելը», որպես այսպիսին սխալ տերմին է և մենք չենք պատրաստվում որևէ մեկի գրպանը բան դնել,-այս հայտարարությունը արել է Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան, առաջին ալիքի «Նոր շաբաթ» հաղորդման ժամանակ, երբ հաղորդավարը հարցրել է նախարարին այն մասին, թե ՆԳՆ-ը միացել է «ոչ դնելուն» քարոզարշավին և արդյոք դա հաստատում է այն փաստը, որ իրավապահները թմրանյութեր էին դնում քաղաքացիների գրպանը:
«Ոչ, սա չի նշանակում, որ մենք ճանաչում ենք որևէ նման գործողություն: Մենք չենք պատրաստվում քաղաքացիների գրպանները, մեքենաներում կամ բնակարաններում ինչ որ բան դնել: Առաջին հերթին այդ գործողությունը անպատվական է իրավապահի համար, այսպիսով մենք հայտարարում ենք, որ դեմ ենք նման գործողությանը»,-հայտարարել է Գախարիան:
Ներքին գործերի նախարարը հայտարարել է նաև, որ պետությունը, տարբեր ինստիտուտները գնալով դառնում են ազատականացված, որը ողջունելի է:
Հեղինակ -
Edgar Barsegyan