Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք Ուկրաինային այնպես, որ արդյունավետ լինի պայքարի այս փուլում. Լլոյդ Օսթին

12:38, 25.04.2022

Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տրամադրենք այնպիսի աջակցություն, որն արդյունավետ կլինի Ուկրաինայի համար հակամարտության այս փուլում,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լեհ-ուկրաինական սահմանի մոտ կայացած մամուլի ասուլիսում։

Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է օգնել Ուկրաինային։

«Ուկրաինացիներին հեռահար աշխատող կրակ է անհրաժեշտ։ Նրանք արտահայտում են տանկերի անհրաժեշտությունը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց տրամադրենք այնպիսի աջակցություն, հրետանի և զինամթերք, որոնք արդյունավետ կլինեն մարտի այս փուլում։ Դուք տեսնում եք, թե ինչ ենք մենք արել այստեղ ոչ վաղ անցյալում նախագահի 800 միլիոն դոլար արտոնագրի արդյունքում, որը թույլ է տալիս մատակարարել հինգ գումարտակ կազմված 155 հաուբիցայից, հարյուր հազարավոր հրետանային արկեր։ Մենք նաև ներգրավված ենք գործընթացում այլ երկրների մեր գործընկերների հետ՝ նույն տեսակի հնարավորություններ ընձեռելու համար», – ասել է Օսթինը:

Երեկ Ուկրաինա են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը։

Նմանատիպ