Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կճանաչի այն առաջընթացը, որն ունի մեր երկիրը դաշինքին ինտեգրվելու առումով. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կճանաչի այն առաջընթացը, որն ունի մեր երկիրը դաշինքին ինտեգրվելու առումով. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ վաղը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ինքը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա եվրոպացի առաջնորդների հետ։

Նրա խոսքով, Վրաստանը առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առումով։ Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, նա ակնկալում է, որ այդ առաջընթացը կճանաչվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Վաղը մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ մեկնելու է իմ գլխավորած կառավարական պատվիրակությունը։ Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ես անձամբ ստացել եմ գլխավոր քարտուղարի հրավերը։ Մենք ակնկալում ենք, որ այն ողջ առաջընթացը, որ մեր երկիրը գրանցել է այս տարիների ընթացքում, կգնահատվի և կճանաչվի։ Ես բարձր մակարդակի հանդիպումներ կունենամ մեր եվրոպացի առաջնորդների հետ։ Կարծում եմ՝ երկիրը մեծ առաջընթաց է գրանցել նույնիսկ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առումով։ Կրծանիսիում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոն ենք բացել։ Կարծում եմ՝ երկիրն ամեն ինչ արել է մեր զորքերի համատեղելիությունն էլ ավելի մեծացնելու համար։ Մենք հզորացնում ենք բանակը, բանակում ակտիվ բարեփոխումներ են ընթանում, վերափոխումների և բարեփոխումների գործընթաց։ Այս ամբողջ դինամիկան կպահպանվի, եթե երկիրը գնա խաղաղության, ինչպես ասում են»,- ասել է վարչապետը։