Մենք աջակցում ենք Եվրամիության ընդլայնմանը, պետք է հստակ ուղերձ հղենք այն երկրներին, որոնք սպասում են եվրոպական հեռանկարին. Խորվաթիայի ԱԳ նախարար
Մենք աջակցում ենք Եվրամիության ընդլայնմանը: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք այն երկրներին, որոնք սպասում են եվրոպական հեռանկարին,- այս մասին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում հայտարարել է Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիլիչ-Ռադմանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ ագրեսիան դադարեցնելու համար։
«Տարածաշրջանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև։ Ուկրաինական պատերազմն ունի բացասական ազդեցություն և բացասական հետևանքներ: Այսօր մեզ անհրաժեշտ է ուժեղ ուղերձ՝ աջակցելու Արևմտյան Բալկանյան գործընկերների՝ Եվրամիությանը միանալու գործընթացին։ Անհրաժեշտ է սկսել անդամակցության բանակցությունները Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի հետ և առաջ շարժվել Կոսովոյի հետ վիզայի ազատականացման հարցում։ Ցավոք սրտի, Ուկրաինայում մենք տեսնում ենք ավելի շատ ավերածություններ, ավելի շատ զոհեր։ Հետևաբար անհրաժեշտություն կա ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ ագրեսիան դադարեցնելու համար։ Խորվաթիան պաշտպանում է պատժամիջոցների փաթեթը. Խորվաթիան կարող է էներգետիկ անվտանգություն ապահովել՝ ելնելով իր աշխարհառազմավարական դիրքերից և ենթակառուցվածքներից։ Մենք աջակցում ենք Եվրամիության ընդլայնմանը ոչ միայն Արևմտյան Բալկաններում: Սա մեր անմիջական հարևանությունն է։ Մենք պետք է հստակ ուղերձ հղենք այն երկրներին, որոնք սպասում են եվրոպական հեռանկարին։ Մենք պետք է կանխենք դոմինոյի էֆեկտը երրորդ երկրներից»,- ասել է Գորդան Գրիլիչ-Ռադմանը։