Մենք աջակցում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հարևանների հետ հետագա ինտեգրմանը. Նեդ Փրայս
Մենք աջակցում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հարևանների հետ հետագա ինտեգրմանը. Նեդ Փրայս

Մենք աջակցում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետագա ինտեգրմանը եվրոպացի հարևանների հետ,- այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

Ինչպես նշել է Փրայսը, ԱՄՆ-ն աշխատել է բոլոր երեք պետությունների հետ՝ զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները և տնտեսությունները՝ ինտեգրված Եվրոպայի և Արևմուտքի հետ:

«Այդ երկրները տասնամյակներ շարունակ ցանկություն են հայտնել ավելի սերտ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ։ Միացյալ Նահանգներն աշխատել է բոլոր երեք երկրների հետ՝ Եվրոպայի և Արևմուտքի հետ ինտեգրված ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսությունների զարգացման ուղղությամբ: Մենք նրանց կողքին կլինենք նաև ապագայում»,- ասել է Փրայսը։