Մեն նահանգի նահանգապետի խոսքով՝ Լյուիսթոն քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 13 մարդ
Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Նահանգի նահանգապետ Ջանեթ Միլսը հրապարակում է թարմացված տվյալները։
Հարձակվողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ոստիկանությունը փնտրում է 40-ամյա Ռոբերտ Քարդին, ով կրակ է բացել տեղի բոուլինգի ակումբում։
Իրավապահների տվյալներով՝ Ռոբերտ Քարդը հարձակումից երկու շաբաթ առաջ բուժհաստատությունում հոգեկան խնդիրների պատճառով բուժում էր անցնում։ Նա հրազենի հրահանգիչ է և ԱՄՆ բանակի պահեստազոր։
Նահանգապետի խոսքով՝ ի պատիվ մահացածների՝ նախագահ Բայդենը հրամայել է իջեցնել դրոշները հաջորդ հինգ օրվա ընթացքում։