Մելիքիշվիլիի պողոտայում ռուսական պետհամարանիշով բեռնատարի տեղաշարժը կապված չէ ընթացող վերականգնողական աշխատանքների հետ
Թբիլիսիի քաղաքապետարանն արձագանքում է սոցիալական ցանցերում տարածված լուսանկարին, ըստ որի Մելիքիշվիլիի պողոտայով ռուսական համարանիշով բեռնատար է շարժվում։ Ինչպես հայտնել են քաղաքապետարանում, նշված մեքենան կապ չունի Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքային նախագծերի հետ։
Քաղաքապետարանը հայտարարեց, որ նշված ավտոմեքենայի տեղաշարժը կապված չէ Մելիքիշվիլիի պողոտայում ընթացող վերականգնողական աշխատանքների հետ։
Ցանկանում ենք արձագանքել լրատվամիջոցների ու սոցցանցերի հրապարակած լուսանկարին, ըստ որի Մելիքիշվիլիի պողոտայում ռուսական համարանիշով բեռնատար է շարժվում։ Տեղեկացնում ենք, որ նշված մեքենան կապ չունի Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքային նախագծերի հետ։ Նրա տեղաշարժը կապված չէ Մելիքիշվիլիի պողոտայում ընթացող վերականգնողական աշխատանքների հետ, և այն մեր կապալառուներից որևէ մեկի սեփականությունը չէ։ Ուզում ենք դիմել լրատվամիջոցներին, մի մոլորեցրեք հանրությանը։ Տեղեկությունը ճշտելու համար դիմել Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայություն»,- ասված է հաղորդագրությունում։