Մելիքիշվիլի պողոտայում, Կախա Կալաձեի ընտրական շտաբի մոտ դիմակայություն է
Թբիլիսիում, Մելիքիշվիլի պողոտայում, քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի ընտրական շտաբի մոտ դիմակայություն է։
Դեպքի վայրում ստացված հաղորդագրությունների համաձայն՝ բախվել են «Վրացական երազանքի» երիտասարդական թևի ներկայացուցիչները և բողոքի ակցիայի մասնակիցները։
Միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչել, նետվել են տարբեր առարկաներ, նույնիսկ ֆիզիկական բախում է տեղի ունեցել։
Դեպքի վայրում մոբիլիզացված են իրավապահ մարմինների աշխատակիցները։