Մելիքիշվիլի պողոտայի և Կոստավայի փողոցի մի մասում ժամանակավորապես կսահմանափակվի ավտոմոբիլային երթևեկությունը
Ամանորյա լուսավորության ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 24-ին ժամը 00:00-06:00-ն Մելիքիշվիլիի պողոտայի և Կոստավայի փողոցի հատվածում սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջին փուլում Մելիքիշվիլի պողոտայում ճանապարհը կփակվի, որից հետո Կոստավա փողոցի հատվածում կսահմանափակվի երթեւեկությունը։ Սահմանափակման ընթացքում մեքենաները Ճավճավաձեի պողոտայից և Վարազիսխևի փողոցից Կեկելիձե, Ջանաշիա, Քութաթելաձե, Բարնովի և Կակաբաձե եղբայրների փողոցներով կարող են շարժվել դեպի Կոստավա և Ռուսթավելի պողոտա։
Ինչ վերաբերում է Կոստավա փողոցին, ապա սահմանափակումը կտարածվի Թբիլիսիի պետական համերգասրահի շրջակայքից մինչև մետրոյի Ռուսթավելի կայարան ճանապարհահատվածի վրա։ Սահմանափակման ժամանակահատվածում Ռուսթավելի պողոտայից երթևեկությունը հնարավոր կլինի շարժվել Քիաչելի և Ախվլեդիանի փողոցներով, մինչդեռ Ն. Նիկոլաձեի փողոցից, թեքվելով ձախ, վարորդները կշարժվեն Ռուսթավելի պողոտայի և Ճովելիձեի փողոցի ուղղությամբ։ Նաև Ռուսթավելի պողոտայից շարժումը Հերոսների հրապարակի ուղղությամբ կթույլատրվի օգտվելով Ջավախիշվիլի փողոցից և Քուռ գետի ձախ ափից։