Մելիքիշվիլի փողոցի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ տրանսպորտը կերթևեկի փոխված երթուղիով
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Մելիքիշվիլի փողոցում վերականգնողական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը կսահմանափակվի Վարազի կիրճի և Մելիքիշվիլիի պողոտայի խաչմերուկից մինչև Կոստավա փողոցի և Մելիքիշվիլիի պողոտայի խաչմերուկը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքների ընթացքում մեքենաների համար երթևեկությունը թույլատրելի կլինի Կեկելիձեի փողոցից և Ճավճավաձեի պողոտայից՝ Վարազի կիրճի ուղղությամբ։
«Վարազիի կիրճով մեքենաները կկարողանան շարժվել երկու ուղղություններով։ Վարազի կիրճից դեպի Հերոսների հրապարակ հնարավոր կլինի շարժվել ինչպես Քուռ գետի ափի և Թամար Մեփեի պողոտայի աջ ափի, այնպես էլ Կոստավայի փողոցի ուղղությամբ։
Կոստավայի փողոցում երթեւեկությունը հնարավոր կլինի երկու ուղղություններով։
Սահմանափակումներ կգործեն նաև Առաջին Հանրապետության հրապարակից դեպի Կոստավա փողոց շարժվող տրանսպորտային միջոցների համար։ Ռուսթավելի պողոտայից մինչև Կոստավա և Ճովելիձեի փողոցներ տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Առաջին Հանրապետության հրապարակով՝ Ախվլեդիանի և Քիաչելի փողոցներով»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։