Մելաշվիլիի և Իլիչովայի կողմից կազմված քարտեզների հիման վրա հանձնաժողովներն ընդունել են որոշում և տեղի է ունեցել սահմանի այնպիսի համաձայնեցում, որ Դավիթ Գարեջիի զգալի մասը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ամիրան Գուլուաշվիլի
Մելաշվիլիի և Իլիչովայի կողմից կազմված քարտեզների հիման վրա հանձնաժողովներն ընդունել են որոշում և տեղի է ունեցել սահմանի այնպիսի համաձայնեցում, որ Դավիթ Գարեջիի զգալի մասը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ամիրան Գուլուաշվիլի

Գործում ձեռք է բերվել նիստի արձանագրությունը, որը պատկերում է Վրաստանի կողմի հանձնաժողովի գործունեության նիստերից մեկը,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է դատախազ, Ամիրան Գուլուաշվիլին:

Ինչպես նշել է Ամիրան Գուլուաշվիլին, նիստում, որի արձանագրությունը կարելի է գտնել Դավիթ Գարեջիի գործի մեջ, հստակորեն հայտարարվել է այն դիրքորոշումը, որ Թխեմին, ՈՒդաբնոյի սարը, հարակից տարածքը Վրաստանի պատմական տարածքն է:

«Ըստ այդ դիրքորոշման, 1996 թվականին, նախնական առաջարկ է արվել Ադրբեջանին և այդ դիրքորոշումն արտացոլվել է փաստաթղթում, որ Դավիթ Գարեջիի շրջակայքը, ինչպես նաև անապատային լեռնաշղթան ամբողջությամբ հայտնվում է Վրաստանի տարածքում: Ի տարբերություն այս նախնական դիրքորոշման, 2006 թվականին, երբ ադրբեջանական կողմի հետ համաձայնեցվեցին հատուկ հատվածներ, Իվերի Մելաշվիլին և Նատալիա Իլիչովան կազմեցին քարտեզագրական ալբոմներ, որոնք արմատապես տարբերվում էին սկզբնական դիրքորոշումից, այսինքն `1996 թվականի դիրքորոշումից և այդ տարբերությունը վնասում էր Վրաստանին: Մինչև 3500 հա վրացական տարածք հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Ի վերջո, Մելաշվիլիի և Իլիչովայի կողմից կազմված քարտեզների հիման վրա հանձնաժողովներն ընդունել են որոշում և տեղի է ունեցել սահմանի այնպիսի համաձայնեցում, որ Դավիթ Գարեջիի զգալի մասը հայտնվել է Ադրբեջանի տարածքում»,- հայտարարել է Ամիրան Գուլուաշվիլին: