Մեկնարկում է Թբիլիսի-Սագարեջո նոր արագընթաց մայրուղու շինարարությունը
Մեկնարկում է Թբիլիսի-Սագարեջո նոր արագընթաց մայրուղու շինարարությունը

Կախեթի արագընթաց մայրուղու կառուցման շրջանակներում մեկնարկում է Թբիլիսի-Սագարեջո նոր արագընթաց մայրուղու շինարարությունը:

Թբիլիսի-Սագարեջո հատվածում կկառուցվի 35,2 կմ չորս գոտուց բաղկացած ասֆալտբետոնե ճանապարհ, որն առանձնանում է երթևեկության ինտենսիվությամբ:

Թբիլիսի-Սագարեջո հատվածի նախագծման վրա, որը ֆինանսավորել է Համաշխարհային բանկը, աշխատել են ավստրիական և ամերիկյան բարձր որակավորում ունեցող ընկերությունները:

Ըստ ավտոճանապարհային վարչության, վերահսկիչ աշխատանքների և շինարարական աշխատանքների համար մրցույթներ կհայտարարվի այս տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Թբիլիսի-Սագարեջո հատվածը Թբիլիսին Կախեթիին կապող հիմնական մայրուղու, ինչպես նաև Ադրբեջանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հետ կապող տարանցիկ միջանցքի մի մասն է: Թբիլիսի-Սագարեջո հատվածում զգալիորեն աճել է երթևեկության հոսքի ինտենսիվությունը, և գոյություն ունեցող ճանապարհն անցնում է այնպիսի խիտ բնակեցված գյուղերով և քաղաքներով, ինչպիսիք են Վազիանի, Սարթիճալա, Նինոծմինդա և Սագարեջո:

Ըստ ավտոճանապարհային վարչության, նոր ճանապարհի կառուցումը էապես կբարելավի երթևեկության անվտանգությունը և զգալիորեն կկրճատի այս հատվածով երթևեկելու ժամանակը: