Մեկնարկում է քաղաքների և առողջարանների զարգացման պետական նոր ծրագիր
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, Մունիցիպալ զարգացման հիմնադրամը սկսում է քաղաքների և հանգստավայրերի զարգացման պետական նոր ծրագիր։ Նշված ծրագրի կապակցությամբ հիմնադրամն անցկացրել է բաց դռների օր։
Նոր ծրագիրն իրականացվում է Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ և դրա վրա պետական բյուջեից կծախսվի մեկ միլիարդ լարի։
Ծրագիրը հինգ տարով է, որից առաջին փուլում ընտրվել են 11 վայրեր՝ Բորժոմի, Բակուրիանի, Քութայիսի, Ծղալտուբո, Թելավի, Զուգդիդի, Բաթումի, Մցխեթա, Ստեփանծմինդա, Մեստիա և Ղազբեգի։
Ծրագրի շրջանակներում կվերանորոգվի Բորժոմիի պատմական հատվածը և կենտրոնական այգին: Կզարգացվի Ծղալտուբոյի կենտրոնական զբոսայգին և Սառը լճի նոր հանգստի մասը: Կկառուցվի Զուգդիդիի նոր բուլվարը: Կվերանորոգվի Քութայիսիի պատմական տարածքը, բուսաբանական այգին, կվերականգնվի Քութայիսիի Լադո Մեսխիշվիլիի անվան թատրոնը: Թելավիում կզարգացվի Բատոնիի ամրոցը և նրա հարակից տարածքը, ինչպես նաև կվերականգնվի Թելավիի Վաժա-Փշավելայի անվան դրամատիկական թատրոնը: Բաթումիի պատմական հատվածը կթարմացվի։ Ծրագիրը նախատեսում է Ղազբեգիի, Բակուրիանիի և Մեստիայի մունիցիպալիտետների պատմական տարածքների վերանորոգում և նոր գրավիչ կենտրոնների ստեղծում։
Բաց դռների օրը Վրաստանի Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Տաբիձեն շինարարական ընկերություններին նոր ծրագրի մասին կարևոր տեղեկատվություն է փոխանցել։ Ծրագրի մանրամասների և հայտարարվելիք մրցույթների, ներառյալ ընթացակարգերի առկայությունը, հնարավորություն կտա շահագրգիռ ընկերություններին ժամանակին և ավելի լավ նախապատրաստվել մրցույթներին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր է ընկերությունների ակտիվ ներգրավվածությունն ու մրցակցությունը։