Մեկնարկում է հանրակրթական դպրոցի տնօրենի դիմորդների ատեստավորման գործընթացը

11:07, 20.10.2022

Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է հանրակրթական դպրոցի տնօրենի թեկնածուների ատեստավորման գործընթացը։

Նախարարության տեղեկություններով՝ տնօրեն դառնալ ցանկացողների ատեստավորումը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց։

Հավաստագրման համար դիմորդների գրանցումը հնարավոր կլինի 2022 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը հետևյալ հղումով՝ https://directors.mes.gov.ge:

«Հարկ է նշել, որ ատեստավորման գործընթացին կկարողանան մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող Վրաստանի քաղաքացիները։

2020 թվականին հայտարարված տնօրենների թեկնածուների ընտրության մրցույթի շրջանակներում արդեն գրանցված անձինք վերագրանցման կարիք չունեն։

Տնօրենի դիմորդների քննական ծրագիրը և թեստային նմուշները հասանելի կլինեն հոկտեմբերի 24-ից https://directors.mes.gov.ge կայքում։

Հոկտեմբերի 26-ից տնօրեն դառնալ ցանկացողները հնարավորություն կունենան https://el.ge կայքում վեբինարի տեսքով խորհրդատվություն ստանալու հետևյալ թեմաներով՝ 1. Դպրոցի տնօրենի չափորոշիչ; 2. Կրթության որակի կառավարման մեխանիզմներ; 3. Դպրոցի ռազմավարական պլանավորում և զարգացում; 4. Դպրոցական ուսումնական պլանի մշակում; 5. Դպրոցական ուսումնական պլանի իրականացում. աշակերտամետ գործընթաց; 6. Դպրոցական ուսումնական պլանի մոնիտորինգ և գնահատում; 7. Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում. 8. Մարդկանց և գործընթացների անվտանգություն. 9. Նյութական և ֆինանսական ռեսուրսների կառավարում. 10. Տեղեկատվական ռեսուրսներ և ռազմավարական հաղորդակցություն; 11.Աշակերտների իրավունքների պաշտպանությունը և նրանց աջակցության միջոցառումները. 12. Դպրոցական մշակույթի ձևավորում.

Հավաստագրմամբ հետաքրքրված անձինք հնարավորություն կունենան կոնկրետ հարցեր ուղարկել [email protected] հասցեով:

Բացի այդ, հաճախ տրվող հարցերի վերլուծության հիման վրա 2022 թվականի հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 16-ը պարբերաբար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ շահագրգիռ կողմերը կստանան համապարփակ տեղեկատվություն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից է բարձր որակավորում ունեցող և արժանի կադրերի ներգրավումը դպրոցի տնօրենի պաշտոնում՝ առողջ մրցակցության պայմաններում։ Այս ուղղությամբ վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Դրանց թվում նախարարությունը մշակել է տնօրենության և դպրոցի կառավարման նոր հայեցակարգ, որի հիման վրա 2022 թվականին միջազգային գործընկերների հետ համատեղ պատրաստվել է դպրոցի տնօրենի նորացված չափորոշիչը։ Նոր չափորոշիչը կենտրոնացած է դպրոցի տնօրենի՝ որպես կրթական ղեկավարի գործառույթների ուժեղացման վրա։ Փաստաթղթում տնօրենի գործառույթ-պարտականության հետ մեկտեղ սահմանված են բոլոր այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի ժամանակակից դպրոցի ղեկավարը»,- ասված է ԿԳՆ տեղեկատվության մեջ։

Նմանատիպ