Մեկնարկում է համաժողովրդական նոր ծրագիր, որը նախատեսում է 885 մանկապարտեզների կառուցում և վերականգնում
Մեկնարկում է համաժողովրդական նոր ծրագիր, որը նախատեսում է 885 մանկապարտեզների կառուցում և վերականգնում

Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ մեկնարկում է նոր ծրագիր, որը նախատեսում է 885 մանկապարտեզների կառուցում և վերականգնում ամբողջ երկրում։

Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Ըստ նրանց՝ կկառուցվի 330 նոր մանկապարտեզ, կվերականգնվի 555 մանկապարտեզ։ Նշված հարցը քննարկվել է այսօր կառավարության նիստում։

«Մանկապարտեզների կառուցապատման-վերականգնման ծրագիրն իրականացվելու է մի քանի փուլով, որի համար պետբյուջեից կծախսվի 1,3 մլրդ լարի։ Նշենք, որ 2023 թվականի բյուջեով աշխատանքների առաջին փուլի համար արդեն իսկ տրամադրվել է 100 մլն լարի։ Շինարարական և վերականգնողական աշխատանքները կիրականացվեն Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից, առաջիկայում մրցույթներ կհայտարարվեն։ Նոր ծրագրի շրջանակներում մանկապարտեզները կկառուցվեն և կվերականգնվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Կկազմակերպվեն փակ և բաց այգիներ, հանգստի գոտիներ, կոմունիկացիաներ և սանհանգույցներ։ Այգիներն ամբողջությամբ կհարմարեցվեն հատուկ կարիքներով մարդկանց համար։ Նախատեսվում է մանկապարտեզների ենթակառուցվածքների զարգացումը՝ ըստ ՏԻՄ-երի տրամադրած տեղեկատվության և առաջնահերթությունների»,- ասված է պաշտոնական տեղեկատվության մեջ։