Մեկնարկում է «Ախմետելի թատրոն» մետրոյի կայարանի հարակից տարածքի վերականգնման աշխատանքները
Օգոստոսի 18-ին Գլդանիի թաղապետարանը գիշերային ժամերին ձեռնամուխ կլինի «Ախմետելի թատրոն» մետրոյի կայարանի շրջակայքի վերականգնմանը։
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ծրագրի արդյունքում կփոխարինվեն վնասված սալիկները, կվերանորոգվեն ընդհանուր օգտագործման աստիճանները և ջրահեռացման ցանցերը։
«Գործընթացը հիմնականում տեղի է ունենալու ուշ երեկոյան՝ մետրոյի կայարանի աշխատանքային ժամերն ավարտվելուց հետո։ Բացի այդ, առաջիկայում կվերակազմավորվեն «Մարիամ» և «Եվրասիա» առևտրի կենտրոնների միջև ընկած հատվածը՝ «Ախմետելի թատրոն» մետրոյի կայարանի հարակից տարածքը, կբարեկարգվեն ճանապարհային ենթակառուցվածքները և տարածքը։ Նշված ծրագրի պլանավորումն իրականացրել է Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը։ Ենթակառուցվածքային աշխատանքների ավարտից հետո գործակալությունը տարածքում սպասասրահներ կտեղակայի։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառած անհարմարությունների համար»,- հայտնել են քաղաքապետարանից։