Մեկնարկում է առաջինդասարանցիների գրանցման երկրորդ փուլը
Մեկնարկում է առաջինդասարանցիների գրանցման երկրորդ փուլը

Այսօրվանից դպրոցներում սկսվում է առաջինդասարանցիների գրանցման երկրորդ փուլը, որը շարունակվելու է մինչև մայիսի 17-ը։

Երկրորդ փուլում դպրոցում գրանցվելու են այն երեխաները, որոնց քույրը իմ եղբայրը սովորում է նույն դպրոցում և նաև այն երեխաները, որոնց ծնողները նույն դպրոցի աշխատակիցներ են։

Գրանցման երկրորդ փուլում երեխային գրանցելու համար ծնողը կամ երեխայի օրինական ներկայացուցիչը պետք է դիմի և ներկայացնի երեխայի փաստաթղթերը։

Առաջին դասարան մուտք գործելու իրավունք ունի այն երեխան, ում 6-ամյակը լրացած կլինի սեպտեմբերի 16-ին:

2019-2020 ուսումնական տարվա համար առաջինդասարանցիների գրանցման գործընթացում մտցվել են փոփոխություններ և այն իրականացվելու է 4 փուլով:

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ, այս տարի առաջին հերթին գրանցման իրավունք է տրվել է հատուկ կրթական անհրաժեշտություն ունեցող երեխաներին: Նրանց գրանցումն իրականացվել է մարտի 25-ից ապրիլի 5-ը ներառյալ:

Գրանցման երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 2-ից մայիսի 17-ը ներառյալ:

Ինչ վերաբերում է երրորդ փուլին, դպրոցներում համընդհանուր գրանցման երրորդ փուլը դպրոցներում հնարավոր կլինի անցնել մայիսի 21-ից մինչև հունիսի 12-ը ներառյալ:

Չորրորդ փուլը, այսինքն ազատ տեղերում գրանցումը և փաստաթղթերի ներկայացումը հնարավոր կլինի հունիսի 25-ից հուլիսի 5-ը ներառյալ՝ դպրոցում:

Փաստաթղթերի ներկայացումը պարտադիր կլինի հունիսի 13-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ: Գրանցումը կիրականացվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջում (www.emis.ge): Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, գրանցումը կչեղարկվի:

Կրթության նախարարության տեղեկությամբ, երկրի մասշտաբով դպրոցներում առաջինդասարանցիների համար հաշվի է առնված 59 հազար տեղ: