Այսօրվանից Եվրոպայի ամենաարագ զարգացող «Wizz Air» ավիաընկերությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանի բազայում օդանավերի թիվը հասցրել է չորսի և սկսել է ուղիղ կանոնավոր չվերթներ սկսել Քութաիսի-Կոպենհագեն-Քութաիսի ուղղությամբ։ Տեղեկությունը տարածում է Օդանավակայանների միությունը։
Օդանավակայանների միության տվյալներով՝ չորրորդ «AIRBUS 321neo» օդանավով ուղիղ կանոնավոր չվերթները Դանիայի մայրաքաղաքի ուղղությամբ Քութաիսից իրականացվում են շաբաթական երկու անգամ։
«Այս օրը Քութաիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որին մասնակցել են Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զազա Լոմինաձեն և «DMO» Իմերեթիի ղեկավար Մարիամ Դևիձեն։ Կոպենհագենից առաջին չվերթը տեղափոխել է 165 ուղևորի։ Վրաստանի օդանավակայանների միության կողմից կազմակերպմամբ, չվերթի առաջին ուղեւորներին ավանդաբար խորհրդանշական նվերներ են բաժանվել։
Մինչ այժմ Վրաստանի և Դանիայի Թագավորության միջև ուղիղ ավիահաղորդակցություն չի եղել»,- նշվում է տեղեկատվության մեջ։