Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցը Էստոնիա
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցը Էստոնիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Տալին: Էստոնիայի մայրաքաղաքում Սալոմե Զուրաբիշվիլին մնալու է երկու օր և բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելու  էստոնիացի գործընկերոջ, Կերստի Կալյուլայդի և երկրի վարչապետ Յուրի Ռատասի հետ:

Էստոնիայում Վրաստանի դեսպան Թեա Ախվլեդիանիի տեղեկությամբ, հանդիպումներին քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները, որոնց հարցում Էստոնիան Վրաստանին հայտնում է աջակցություն: Նրա խոսքով, այցը կարևոր է Ռուսաստան-Վրաստան հակամարտության համատեսքտում, քանի որ Կերստի Կալյուլայդը վերջերս է հանդիպել Վլադիմիր Պուտինին և զրուցելիս բարձրացրել Վրաստանի հարցը: Երկու կողմներն այսօր ամփոփելու են փոխհամագործակցությամբ ունեցած արդյունքները:

Թեա Ախվլեդիանին հայտարարում է, որ Տալինը հյուրընկալում է մեծ կոնֆերանսը, որտեղ խոսքով ելույթ է ունենալու Սալոմե Զուրաբիշվիլին: Դեսպանի խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլու տեսլականն են լսելու Եվրոպայի ապագայի առնչությամբ: Հանդիպումներին քննարկվելու են Էստոնիայի հետ երկկողմ համագործակցության ուղղությունները:

«Կիբերանվտանգություն, էլեկտրոնային որոշումներ, էլետրոնային կառավարություն, նորարարական արդյունաբերություններ,- սրանք են երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք պայմանավորում է Էստոնիայում այս սեկտորներում գործող գլխավոր կազմակերպություններ այցելությունը և այնտեղ անցկացված հանդիպումները»,- նշում է դեսպանը: