Մեկնարկել է ԵՄ խորհուրդը նախագահող երկրի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պաշտոնական այցը Վրաստան։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում րոպեներ առաջ։
Վիկտոր Օրբանին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, Վրաստանում Հունգարիայի դեսպանը և պաշտոնատար այլ անձինք։
Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին կառավարության աշխատակազմում տեղի կունենա վարչապետ Վիկտոր Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հունգարացի գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Վիկտոր Օրբանին լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։
Հունգարիայի վարչապետը Վրաստան է այցելել կառավարական պատվիրակության հետ, որի կազմում են Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիիարտոն, Հունգարիայի տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադին, Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան, պետքարտուղար Յանոշ Մատեն և այլ պաշտոնյաներ։