Մեկնարկել է փախստականների և էկոմիգրանտների ջերմոցային տնտեսության աջակցության ծրագիրը
Փախստականների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալությունը «Ջերմոցային տնտեսության դրամաշնորհային ծրագրի» շրջանակներում սկսել է ներքին տեղահանվածների դիմումների ընդունումը։ Գործակալության տեղեկություններով՝ ծրագրի նպատակն է աջակցել հարկադիր վերաբնակների և վերաբնակեցված էկոմիգրանտների գյուղատնտեսական նախաձեռնություններին։
«Դրամաշնորհային ծրագրի հաղթողներին պատկանող հողատարածքներում կկազմակերպվեն ջերմոցներ։ Ընդհանուր առմամբ կֆինանսավորվի մինչև 30 ծրագիր։
Այս փուլում ծրագրին կարող են մասնակցել ներքին տեղահանված անձինք, որոնք ապրում են բաժանարար գծի մոտ գտնվող գյուղերում և Քվեմո Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի և Կախեթիի շրջաններում։ Ծրագիրը ներառում է նաև շահառուի մասնակցության բաղադրիչ։
Ծրագրին մասնակցել ցանկացող փախստականների և էկոմիգրանտների համար դրամաշնորհային հայտերի ընդունումը կշարունակվի մինչև ապրիլի 10-ը։
Հայտերն ընդունվում են գործակալությունում և նրա տարածքային ստորաբաժանումներում հետևյալ հասցեներով՝ Թբիլիսի, Թամարաշվիլի փող. N15ա. Գորի, Սամեբայի փողոց N1. Ռուսթավի, Կոստավայի փ. N20. Քութայիսի, Աբաշիձեի պող. N27։
Դիմումը կարելի է ուղարկել նաև գործակալության պաշտոնական էլ. փոստին՝ [email protected]»,- նշված է փախստականների, էկոմիգրանտների և կենսամիջոցների ապահովման գործակալության տեղեկատվության մեջ։