Մեկնարկել է փախստականների և էկոմիգրանտների ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագիր
Փախստականների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցների գործակալությունը սկսել է հայտեր ընդունել «Տնտեսական գործակալների աջակցության ծրագրի» շրջանակներում։
Ըստ փախստականների գործակալության, ծրագրի նպատակն է խթանել փախստականների և էկոմիգրանտների ձեռնարկատիրական գործունեությունը և ստեղծել նոր աշխատատեղեր։ Ձեռնարկատիրությամբ զբաղվող փախստականները և էկոմիգրանտները կֆինանսավորվեն 7 500 լարիով՝ աջակցելու բիզնեսի ընդլայնմանը: Ընդհանուր առմամբ, դրամաշնորհը կտրամադրվի 26 ձեռնարկատերերի, ովքեր պարտավորվել են աշխատանքի ընդունել առնվազն մեկ փախստականի կամ էկոմիգրանտի:
«Այս փուլում ծրագրին կարող են մասնակցել փախստականները, ովքեր ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Իմերեթիում, Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում և Մցխեթա-Մթիանեթիում։ Ծրագրին հայտերի ընդունումը կշարունակվի մինչև փետրվարի 25-ը։
Բիզնես պլանը և կից փաստաթղթերը կարելի է ուղարկել նաև գործակալության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: